Չեչնիայի պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի տղաների հետ, որն արվել է Գրոզնիում:
Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը:
«Հայերի հպարտություն «А» ջոկատը թանկագին եղայր Ռամզանի տանը»,-գրել է Գաբրիելյանովը:
Հավելենք, որ «А» ջոկատը մասնագիտացված է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու և ահաբեկչության դեմ պայքարի գործում: