Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,- գրել է Հովհաննիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։