Դավիթ Սանասարյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը դիմելով նրան՝ ներկայացրեց մի լուսանկար և ցանկություն հայտնեց Սանասարյանից տեղեկանալ, թե ինչի ապրանքանիշի կոստյում և փողկապ է կրում լուսանկարում ու ինչ արժե այն:
Սանասարյանը հարցին չպատասխանեց, իսկ լրագրողը նշեց, որ փորձագետների գնահատմամբ, կոստյումը Stefano Ricci-ի ապրանքանիշի է, որի շուկայական գինը հասնում է 3 միլիոն դրամի:
«Ես կնվիրեմ դա ասողին: Լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, վստահ եմ, որ դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեին» ,-արձագանքեց Սանասարյանը: