«Որ լրատվամիջոցը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ, խոսք եմ տալիս՝ ձեռքս իրանց լրատվամիջոցում կտրել: Սա հակահեղափոխական հիմք ունեցող ապատեղեկատվություն է: Տեսնում եմ, որ ինձ վստահողները որևէ ձևով չեն հավատում հարուցված գործին, ու որոշների մասերը մրմուռ է գալիս դրանից, այդ իսկ պատճառով այդպիսի լուրեր են տարածում: Նման տեսանյութ չկա ու չի կարող լինել»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ լուրեր էին տարածվել, ըստ որի՝ հայտնվել է տեսանյութ, որում երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
Դավիթ Սանասարյանը նաև վստահեցրեց, որ երբևիցե տուն և ավտոմեքենա նվեր չի ստացել, իսկ այդ խոսակցությունները ասեկոսեներ են: