Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 30-ին, Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ նրա փաստարկները համոզիչ չեն և նա ինձ չհամոզեց:
Ավելին, կանխատեսել եմ, որ հնարավոր է՝ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի խոսքերը 180 աստիճանով կտարբերվեն վարչապետ Փաշինյանի գործողություններից:
Մեկ տարի անց արձանագրենք, որ ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ»: