Search
Close this search box.

«Հրապարակ». Ում է «պարտական» Տիգրան Սարգսյանը իր անվրդով կյանքի և բարձր կարգավիճակի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։

Նախագահում էր Մհեր Գրիգորյանը։ Սակայն ամենաուշագրավը Տիգրան Սարգսյանի ներկայությունն էր, ում ճակատագիրն էականորեն տարբերվում է ՀՀ նախկին վարչապետների ճակատագրից, որոնք բոլորը հայտնվել են հակառակ ճամբարում՝ մեկի նկատմամբ քրգործ է հարուցվել, մյուսը սուր ընդդիմադիր է, մյուսներն ասպարեզից հեռացել են։

Տիգրան Սարգսյանն իր այսօրվա անվրդով կյանքի և բարձր կարգավիճակի համար «պարտական» է ԲՀԿ-ին և Հովիկ Աբրահամյանին, որոնց համատեղ ջանքերով ժամանակին նրան պաշտոնանկ արեցին և ուղարկեցին նախ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ապա ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL