«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին:
Անցած տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանել էիին առանց խնդրի էությանը ծանոթանալու:
Նման իրավիճակ է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում. մարզպետ Գնել Սանոսյանն օրերս դժգոհել էր, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների նամակներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սանոսյանը մանրամասնել է. «Գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոնյայի, և նախկին, որոշակի ընկերական, ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ»:
Հիմա մարզպետը ոչ միայն չի հանդուրժում այդ գործելաոճը, այլև անձամբ է հետևում, թե ինչ են պատասխանել քաղաքացիների նամակներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: