Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հոգնել են Արամ Մանուկյանի սրնգի տակ պարելուց. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի նոր սկանդալի երկրորդ արարը

Հեղափոխությունից առաջ և այդ օրերին՝  քաղաքացիական ակտիվիստ, ֆեյսբուքում ակտիվ ստատուսներ գրող, իսկ հեղափոխությունից հետո՝ Երևանի ավագնու անդամ ընտրված, իսկ հետո Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ նշանակված Արամ Մանուկյանը կրկին սկանդալային գրառումներ է կատարել, այնուհետև ջնջել է իր ֆեյսբուքյան էջը՝ չպարզաբանելով գրառումների իրական պատճառը։ Նա ակտիվ սկսել է պաշտպանել Դավիթ Սանասարյանին:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Արամ Մանուկյանը նախ ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ցանկություն չունի աշխատելու «անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ», հետո պարզաբանեց, թե՝ իր ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակն ինքը չի եղել. «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»,-տեղեկացրեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը՝ այդպես էլ չմանրամասնելով՝ ի վերջո, հայտնաբերվեց հեռախոս գողացողը: Այնուհետև, նա արգելափակեց ֆեյսբուքյան իր  էջը: Ձեռագիրը կրկնվեց նաև այսօր, բայց հուսանք, որ այս անգամ Մանուկյանի հեռախոսը չեն գողացել և անձամբ ինքն է կառավարել ֆեյսբուքյան իր էջի գրառումները:

Իսկ որոշ լուրերի համաձայն՝ քաղաքային իշխանությունն այլևս չի ցանկանում Արամ Մանուկյանի սրնգի տակ պարել և չի բացառվում, որ նա պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մինչ այդ Արամ Մանուկյանը  սեփական դիմումի համաձայն չազատվի աշխատանքից:

ArmLife.am

Please enter a valid URL