Search
Close this search box.

«Այո՛ «իրավիճակ է փոխվել» և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ «անուն» ձեռք բերել». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին և առհասարակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։
Սկսեմ սկզբից.
Որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջև։
Սա մեկ.
Երկրորդը` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի և քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):
Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ՝ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը ցավոք հնչեցվեց մեր գործընկերներոջ կողմից, չգիտեմ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։
Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել ։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն
կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։
Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել <<Իմ Քայլը>> խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը) ։
Ինչևիցե, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ , հատկապես երբ խոսքը վերաբերվում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի) ։
Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ այո՛ «իրավիճակ է փոխվել» և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ «անուն» ձեռք բերել։
Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքը իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։
Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները և ըստ այդմ կանենք վերջնական եզրակացություններ։

Հ.Գ. Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս ։

Please enter a valid URL