Անդրեյ Մալախովի «Привет, Андрей!» հաղորդման հյուրն է եղել Յուլյա Նաչալովայի դուստրը՝ Վերա Ալդոնինան հարազատների հետ: Տաղավարում հավաքված հյուրերը նկատել են, որ աղջիկը շատ է նման հորը՝ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինին։ 12-ամյա Վերան խոսել է մոր մասին։ «Աչքերս մայրիկինն են», — ժպիտով նկատել է Վերան։
Յուլյա Նաչալովայի հայրը նշել է, որ աղջիկը մեծ հաջողություններ ունի երաժշտության բնագավառում, հիանալի նվագում է դաշնամուր: Հաղորդման հյուրերը Վերային հարցրեցին, թե ինչ է ուզում դառնալ ապագայում: «Չեմ կարող հստակ ասել, որ երգչուհի կդառնամ։ Ցանկանում եմ մայրիկիս նման լինել, միայն դերասանական ուղղվածությամբ», — ասել է երգչուհու դուստրը։