Search
Close this search box.

Եվրամիությունը կվերացնի ռոումինգը Հայաստանում

Լեհաստանի փոխարտգործնախարար Մարցին Պշիդիչը լեհական PAP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը պետք է վերացնի ռոումինգի վճարումները Արևելյան գործընկերության երկրների համար: Խոսքն այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ադրբեջանը:

Ըստ նրա ռոումինգի վճարների վերացումը կպարզեցնի սովորական մարդկանց կյանքը, ովքեր գալիս են ապրելու և աշխատելու այդ երկրներրում: Փոխարտգործնախարարը նաև կարծում է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում կարելի է ռոտացիոն նախագահություն ստեղծել՝ զարգացման հետագա նախաձեռնություններում այդ երկրների պատասխանատվությունը մեծացնելու համար:

Please enter a valid URL