Search
Close this search box.

Հայտնի է, թե քանի խաղ կարող է որակազրկվել Նեյմարը երկրպագուին հարվածելու համար

Armsport-ը գրում է.

Ֆրանսիական ֆուտբոլի ֆեդերացիան կարող է նվազագույնը 5 խաղ որակազրկվել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին Գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Ռեննի» հետ խաղում երկրպագուին հարվածելու համար:

Այս մասին հայտնում է Footmercato-ն:

Խաղից հետո Նեյմարը տրիբունայով անցնելիս կանգ է առել երկրպագուներից մեկի մոտ, որը ֆուտբոլիստներին լուսանկարել է իր հեռախոսով:

Բրազիլացին ձեռքով փակել է տեսախցիկն ու հրել երկրպագուին: Նրանք մի քանի բառ են փոխանակել, ինչից հետո Նեյմարը հարվածել է երկրպագուի ծնոտին:

Ավելի վաղ, հիշեցնենք, Նեյմարը որակազրկվել էր եվրագավաթային 3 խաղ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո Instagram-ում պաշտոնական անձանց վիրավորելու համար:

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 14 խաղու

Please enter a valid URL