Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելն ուշագնաց է եղել ու մահացել

Բրազիլացի մոդել Թալես Սոարեսը Սան Պաուլուում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ ուշագնաց է եղել պոդիումի վրա ու մահացել, հայտնում է thestar.com.my կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլուի Նորաձևության շաբաթվա շրջանակում: Միջոցառման կազմակերպիչները հաստատել են 26-ամա մոդելի մահը, սակայն չեն նշել պատճառը:

Հայտնի է, որ երիտասարդի վայր ընկելուց հետո բժիշկները ներկաների ահաբեկված հայացքների ներքո շտապել են նրա մոտ: Մոդելը հոսպիտալացվել է ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

Please enter a valid URL