Լոռու մարզի Տաշիր քաղաքում այսօր գրանցված անչափահասի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվեց, տեղեկացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:
Հիշեցնենք, որ ժամը 16:30-ի սահմաններում պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս մի տղա, ով, գիտակցության չգալով, մահացել է: Կասկածյալը տուժածի համադասարանցին է։
Նախնական տեղեկություններով` երեկ տղաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային ինչ-որ հարցի շուրջ, որն էլ շարունակվել է այսօր` Տաշիրի մարզադպրոցի ետնամասում: Արդյունքում տուժածը` 15-ամյա Էդիկը, ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ոստիկանության հայտնած տվըալների համաձայն`դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, որով ենթադրաբար կատարվել է սպանությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։