Շրի Լանկայի մայրաքաղաքի Colombo’s Kingsbury Hotel հյուրանոցում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի պահը պատկերող տեսանյութը հրապարակվել է համացանցում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակել է NBC News հեռուստալիքը:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է մեծ ուսապարկով տղամարդը դուրս գալիս հյուրանոցի համարներից մեկից, ցած է իջնում վերելակով և մտնում է հյուրանոցի սրճարանը: Այնուհետև պայթյուն է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ մի շարք ահաբեկչական պայթյուններ Շրի Լանկայում որոտացել են ապրիլի 21-ին: Նախապես հաղորդվում էր, որ կատարվածի հետևանքով 359 մարդ է մահացել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհերի թիվը 100-ով պակաս է և կազմում է 250-260 մարդ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: