Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուգանդայում կինը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել

Ուգանդայում հայտնաբերվել է աշխարհի ամենաբազմազավակ մայրը՝ Մարիան Նաբաթանզին, որը 39 տարեկանում 38 երեխա է լույս աշխարհ բերել, տեղեկացնում է ТСН-ը։

Ինչպես Նշվում է, կնոջ օրգանիզմը հազվադեպ առանձնահատկություն ունի, որի արդյունքում նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ մի քանի երեխա է լույս աշխարհ բերում։

Կինն իր առաջին երեխաներին ծննդաբերել է 13 տարեկանում։ Նա 5 անգամ երկվորյակներ է լույս աշխարհ բերել, 4 անգամ՝ եռյակ, և հինգ անգամ՝ քառյակ։

Ընտանիքը բնակվում է բետոնե ոչ մեծ տնակում։ Ընդ որում, 3 տարի առաջ երեխաների հայրը հեռացել է տնից, և կինն այժմ փորձում է ինքնուրույն դաստիարակել երեխաներին։

Please enter a valid URL