Search
Close this search box.

«Ո՞նց կարող ա ոչ մի բան չպատասխանել». Վարչապետն էլ զարմացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը։ Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ վարչապետը նախ եղավ Մաշտոցի պողոտայում, որտեղ մասնակցեց խորովածի պատրաստմանը և այն համտեսելուց հետո Ամիրյան փողոցով քայլեց դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին նկարվելով քաղաքացիների հետ։

Նկարվելուց բացի, քաղաքացիները նաև հարցեր էին ուղղում Նիկոլ Փաշինյանին, նրանց մի քանիսին վարչապետը հորդորեց հարցերով իր օգնականին դիմել, սակայն քաղաքացիներից մեկը համառորեն բարձրաձայնեց իր հարցը, որը վերաբերում էր համատիրությանը: Սակայն Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն հորդորեց համատիրության հարցերով դիմել թաղապետարան։

«Թաղապետարանը ոչինչ չի պատասխանում»,- պատասխանեց քաղաքացին։

Վարչապետն էլ զարմացավ. «Ո՞նց կարող ա ոչ մի բան չպատասխանել»:

Այնուհետև նա քաղաքացուն խորհուրդ տվեց դիմել նաև լրագրողներին և տալ թաղապետի անունը: «Տեսնենք՝ ոնց չի պատասխանի»,- ասաց վարչապետը։

Please enter a valid URL