Search
Close this search box.

Մուլտիմիլիոնատիրոջը ձերբակալել են Մոսկվայում

Մոսկվայում առավել խոշոր չափի կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել է ուկրաինացի գործարար Պավել Կլիմեցը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ իրավապահ մարմիններում աղբյուրի հղումով:

Նշվում է, որ Կլիմեցը քննչական մեկուսարանում է գտնվում դեռ ապրիլի 12-ից: Նրա փաստաբանները բողոքարկել են կալանքի մասին վճիռը Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում, այն գործն ուղարկել է վերանայման:

Թերթի զրուցակիցը վստահեցնում է, որ Կլիմեցը Մոսկվա է այցելել Դոնբասում ակտիվների ճակատագիրը քննարկելու, որոնց նկատմամբ հոսկողությունը նա փաստացի կորցրել է 2014 թվականին՝ Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր:

Կլիմեցի գլխավորած OLYMP ընկերությունների խմբից ոչ պաշտոնապես հաստատել են, որ գործարարն իսկապես կալանքի տակ է գտնվում: Թերթը նշում է, որ դեռ անհայտ է՝ ում և ինչի համար էր գործարարը փորձում գումարը փոխանցել:

Please enter a valid URL