Search
Close this search box.

Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 55-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա դպրոցականի նկատմամբ

Shamshya.com-ի տեղեկություններով՝ ապրլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ:

Երեխան սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Please enter a valid URL