Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պապու կողմից վառարան նետված 2-ամյա տղան մահացել է

Օմսկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տեղի մի բնակիչ, գտնվելով հարբած վիճակում, փորձել է սպանել հարազատ թոռնիկին։ Տղամարդը կնոջ ձեռքից խլել է թոռնիկին և նետել վառարան։ Փոքրիկ 50 տոկոս այրվածք է ստացել։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրանց չի հաջողվել․ 2-ամյա տղան մահացել է։

Կան տեղեկություններ, որ տղամարդը մի քանի օր շաունակ ալկոհոլ է օգտագործել, որից հետո նրա մոտ սպիտակ տենդ է առաջացել և նա հայտնվել է ոչ ադեկվատ վիճակում։

Please enter a valid URL