«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էն նույն Արարատ Միրզոյանը չէ՞ր, որ ԱԺ ամբիոնից լացում էր, թե չի կարողանում ապառիկով հեռուստացույց վերցնել: Խնդիրն անգամ իր «թավշյա» թոհուբոհից հետո ձեռք բերված ունեցվածքը չէ, այլ` անամոթությունը, կեղծությունը: Տհաճ եք, «թավշյա» պարոնայք, ահավոր տհաճ եք:
Հ.Գ. Կարո՞ղ ա մի 100 000 դրամ պարտքով վարչապետին տայիք, ինքն էլ իր լվացքի մեքենայի ապառիկը փակեր, պարոն Միրզոյան»։