Search
Close this search box.

Լիլիթ Մարտիրոսյանը The Guardian-ի հետ հարցազրույցում ասել է, որ իրեն սպանելու են

Հայ պատգամավորները կոչ են անում կենդանի այրել տրանսգենդեր ակտիվիստին: Այս մասին գրում է The Guardian-ը:

The Guardian-ի հաղորդմամբ, Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին տրանսգենդեր կինն ԱԺ-ում իր ունեցած ելույթից հետո լրջագույն սպառնալիքների է հանդիպում:

Լիլիթ Մարտիրոսյանը ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչն է, ով ելույթ է ունեցել խորհրդարանում: Այդ տեսանյութն աշխարհով մեկ տարածվել է: Մարտիրոսյանի ելույթը նվիրված է եղել Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ կիրառվող խտրականությանն ու նրանց իրավունքների ոտնահարմանը:

«Մի տրանսֆոբիկ մարդ Ազգային ժողովում հայտարարել էր, որ ինքն ինձ սպանելու է, և իմ նմանները պետք է սպանվեն… Ես Facebook-ով և էլեկտրոնային փոստով բազմաթիվ նամակներ եմ ստացել տարբեր մարդկանցից, որոնցում ասվում է, որ նրանք կգտնեն ու կսպանեն ինձ: Հետհեղափոխական Հայաստանում ատելությունն անելիք չունի»,- բրիտանական պարբերականին ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:

Please enter a valid URL