Տիգրան Հարությունյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է.
«Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խաբում էր բոլորիս
Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։
Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։
Ստացվում է, որ ժողովրդին մենակ թողնելը եղել է Լևոնի անձնական որոշումը, սուտ էին այն լոլոները, թե իբր նա ազատ տեղաշարժի հնարավորություն չուներ»։