Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ‹‹Ու՞ր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է››. Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի մասին

Միհրան Պողոսյանը պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից, ինչ կա այդտեղ տեղ զարմանալու: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն պետ Միհրան Պողոսյանի Ռուսատանից քաղաքական ապաստան խնդրելուն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի մասին և ասաց ՝ պատգամավորի վիճակը օգտագործել և տեսադաշտից դուրս է եկել. քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէ, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չունի:
‹‹Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին հիմա դուք պետք է ասեիք ‹‹բա ու՞ր մնաց օրենքը, բա ուր մնաց օրինականությունը, օրենքի գերակայությունը››. երկրագունդը փոքր է ու՞ր պիտի փախնեն››,-ասաց ՀՀ վարչապետը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք անվտանգության խնդիր չկա՞, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դրսում է, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետը դրսում է՝ վարչապետն ասաց, որ ԴԱՀԿ պետի դրսում կամ ներսում լինելը հարաբերական է, իսկ նախկին ՊՆ նախարարը նաև Ռուսատանի քաղաքացի է և դա պետք է հաշվի առնել:

‹‹ՀՀ-ում բացահայտորեն հանցագործ մարդ կա, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է և ակնկալվում է, որ պետք է հանձնենք, բայց չեն կարողանում հանձնել, քանի որ նա ունի ՀՀ քաղաքացու անձնագիր: Բոլորն ասում են, որ ինքը հանցագործ է, դա գաղտնիք չէ, բայց մենք այդ հարցը չենք կարողանում լուծել: Մեր Սահմանդրությունը թույլ չի տալիս››,-ասաց Փաշինյանը:

Մեկ այլ լրագրողի հարցին, եթե Ռուսաստանը քաղաքական ապաստան տա, ինչ կասեք, Փաշինյանն ասաց ‹‹Եթե-ներով հարցեին կցանկանայի չպատասխանել››:

Please enter a valid URL