Search
Close this search box.

Միհրան Պողոսյանին «չփրկեց» նույնիսկ իր ընկերը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը սերտ հարաբերություններ ունի Կարելիայի Հանրապետության ներկայիս ղեկավար Արթուր Պարֆենչիկովի հետ, եւ թերեւս հենց դրանով էր պայմանավորված նրա՝ Կարելիա մեկնելը։

Բանն այն է, որ Արթուր Պարֆենչիկովը 2008-2017 թթ-ին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տնօրենի պաշտոնը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում՝ 2008-2016 թթ-ին, Միհրան Պողոսյանը ղեկավարել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, նախկինում՝ 2007-2008 թթ-ին, նա զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը։

Պարֆենչիկովը 2017 թվականի փետրվարին ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվել է Կարելիայի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին Կարելիայի Հանրապետության ընտրողների 61.34 կողմ ձայներով նա ընտրվել է Կարելիայի Հանրապետության ղեկավար։

Պաշտոնավարման տարիներին Պողոսյանը սերտ հարաբերություննր էր ձեւավորել ռուս գործընկերոջ հետ, եւ թերեւս ակնկալելում էր, որ իր նախկին գործընկերը կկարողանա իրեն օգնություն ցուցաբերել՝ խուսափելու հետախուզումից։ Արդյունքում՝ փորձել էր թաքնվել այնտեղ, թեեւ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, թե իբր նա Մոսկվայում է, ու խորհուրդ էր տվել իրավապահներին ռեսուրսները չվատնել՝ նրա բնակության վայրը պարզելու համար՝ հրապարակելով Մոսկվայում նրա ենթադրյալ հասցեն։

Մանրամասը՝ տեսանյութում:

Please enter a valid URL