Search
Close this search box.

Ինչ ցուցմունք է տվել Երիտասարդական հիմնադրամի տնօրենը Կարեն Ավագյանի դեմ

«Հրապարակը» գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է։ Հիշեցնենք․ թավշյա հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի վերջերին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ քննչական մարմիններին ուղղված դիմումի համաձայն, գործ էր հարուցվել, Ավագյանը հայտնել էր, թե ապրիլի 6-ին «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր: Մեղադրանք էր առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տեր-Հովակիմյանը հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի՝ 325 մլն 600 հազար ՀՀ դրամ ու պահ տվել բրիտանական բանկերում։ Նրան տևական ժամանակ չէին կալանավորում՝ ժամանակ էին տվել գումարը փոխհատուցելու, սակայն հունվարի 25-ին կալանավորեցին։ Հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի տվել Կարեն Ավագյանի դեմ, գրել է, որ այդ ամենը միայնակ է արել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL