Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հիտլերի մահից առաջ գրված նամակը, 30 հազար դոլար մեկնարկային գնով, աճուրդի են հանել

Ադոլֆ Հիտլերի  մահից առաջ գրված նամակը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում աճուրդի է հանվել, հայտնում է The Sun-ը:

1945 թվականին գրված  նամակում նա նշում է, որ հրաժարվում է լքել Բեռլինում գտնվող իր բունկերը, ուր մտել էր Կարմիր բանակը:

Նամակն ուղարկվել է Հիտլերի ամենասիրելի հրամանատարներից մեկին՝ գեներալ-ֆելդմարշալ Ֆերդինանդ Շերներին, որը ֆյուրերին համոզում էր լքել
Գերմանիայի մայրաքաղաքը:

«Ես կմնամ Բեռլինում, որպեսզի անզվաբար մասնակցեմ հանուն Գերմանիայի
վճռորոշ մարտում եւ լավ օրինակ ծառայեմ նրանց համար, ովքեր մնում են: Ես
հավատում եմ, որ այդպիսով լավ ծառայություն կմատուցեմ Գերմանիային: Ինչ
վերաբերում է ձեզանից մնացածին, ամեն ջանք պետք է ուղղվի Բեռլինի համար
պայքարին: Դուք կարող եք մեծ օգնություն ցուց տալով՝ որքան հանրավոր է շուտ
հյուսիս շարժվելով», — նշվում է նամակում:

Նամակի մեկնարկային գինը 30 հազար դոլար է: Աճուրդի տունն ակնկալում է, որ նամակը կարող է 80 հազար դոլարով վաճառվել:

Please enter a valid URL