Մեծ Բրիտանիայում կինը անսպասելիորեն ծննդաբերել է, թեպետ հղիության թեստը բացասական է եղել՝ տեղեկացնում է The Sun-ը։
25-ամյա Սթեյսին ընկերուհու հետ ողջ օրը անց է կացրել Հարի Փոթերի երկրպագուների համագումարում։ Նա առավոտվանից բողոքել է սրտխառնուքից և փորացավերից։ Նա դիմել է բժշկի, քանի որ իրեն թվացել է, թե որովայնը մեծացել է, կարծես հղի լինի։
Բժիշկը առաջարկել է հղիության թեստ անցկացնել։ Արդյունքը բացասական է եղել, և բժիշկը ենթադրել է, որ աղջիկը կիստա ունի։ Հյուրանոցի համար վերադառնալուց հեոո կինը նկատել է, որ որովայնի մեջ ինչ-որ բան է շարժվում։ Նա գնացել է լոգարան և հասկացել է, որ ծննդաբերում է։ Նրա ընկերուհին շտապօգնություն է կանչել։
Շտապօգնության բժիշկները լոգասենյակում լոգարանի մեջ հայտնաբերել են արյան մեջ թաթախված կնոջը և երեխային։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նորածին աղջնակին անվանել են Էլիզաբեթ։