Search
Close this search box.

Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան

Արտառոց դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Armeniasputnik.am տեղեկություններով՝ երեկ` ապրիլի 24–ին, Վեդի քաղաքում ապրող մի կին կեսօրին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, հեռացել է տնից։

Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Այդ պատճառով նրա ծնողը դիմել է իրավապահներին։

Արդեն ապրիլի լույս 25-ի գիշերը, աղջկան գտել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքում և տեղափոխել Վեդի։

Նախնական վարկածով՝ աղջկա մանկահասակ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է կյանքին վերջ տալ հենց նույն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր երեխան։

Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ամուսնալուծված է, նրա մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։ Այս հանգամանքը, հավանաբար, ևս ընկճել է նրան։

Please enter a valid URL