Search
Close this search box.

Ծայրահեղ ատելության խոսքն անձամբ Էրդողանի կողմից հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խիստ վիրավորանք է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը

Ցեղասպանության ենթարկված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը «հայ հրոսակներին ու նրանց աջակիցներ» անվանելը  ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև՝ մի ամբողջ ազգի սպանդի արդարացում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթը։

«Օսմանյան կայսրության ամբողջ հայ բնակչությանը, որը ենթարկվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև՝ մի ամբողջ ազգի սպանդի արդարացում»,- գրել է նա, ապա նաև կատարել մեկ այլ գրառում. «Ամենից առաջ` այդպիսի հայտարարությունը ապրիլի 24-ին և ծայրահեղ ատելության խոսքն անձամբ Էրդողանի կողմից հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խիստ վիրավորանք է: Աշխարհը չպետք է լռի»։

Please enter a valid URL