Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100.000$ արժողությամբ լյարդի փոխպատվաստման վիրահատությունը Հայաստանում կատարվել է անվճար. մանրամասներ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայաստանում կատարվել է լյարդի առաջին փոխպատվաստումը.

«Երեկ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։

Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):

Առողջապահության նախարարությունը, կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը, այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։

Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»:

Please enter a valid URL