Search
Close this search box.

Ո՞վ է Սպիտակցի Հայկոյին վատություն արել ու սկանդալայն տեսանյութը տարածել

Օրեր առաջ համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ: Համացանցում հայտնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին:

irakanum.am–ն է գրում այդ մասին և նշում, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սպիտակցի Հայկոն վիճաբանում է երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ։

Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։

Տեսանյութում հնչող հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Շրջանառվող տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի՝ «Փարվանա»-ի աշխատակիցն է, որտեղ երգում է Հայկոն: Ռուբեն անունով «Գաբառը» համակարգում է երաժիշտների ֆինանսական հարցերը։

Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Կայքի ունեցած հավաստի տեղեկություններով հարբած գործընկերոջը նկարել եւ համացանցի «հիթ» է դարձրել երգիչ Սարոն։

Please enter a valid URL