Վլադիվոստոկում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը:
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Կիմ Չեն Ընի անվտանգության աշխատակիցները հանդիպումից առաջ սպիրտային հեղուկով մաքրում վերջինիս աթոռը:
Նշենք, որ սա Ռուսաստանում երկու լիդերների առաջին հանդիպումն է: Հանդիպումն արդեն որակվել է որպես պատմական: