ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո Մոսկվան և Կիևը պետք է իրական երկխոսություն սկսեն, այլընտրանք չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարևոր է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրական երկխոսություն սկսվի, քանի որ բոլորիս համար է պարզ՝ այլընտրանք չկա, հիմա 21-րդ դարն է: Ուկրաինացի և ռուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, ինչպես հայ ժողովուրդը: Ես վստահ եմ, որ այդ իրական երկխոսությունը, եղբայրությունը, բարեկամություն կհաստատվի, այլընտրանք չկա»,-հայտարարել է Փաշինյանը՝ Россия-1-ի եթերում: