Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական վրաերթ Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել մեկ այլ ավտոմեքենայի. հետիոտնը տեղում մահացել է, վարորդին հայտնաբերել են ոստիկանները

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Առաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս. Արզումանյանն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։

Վրաերթից հետո Ս. Արզումանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։  ժամեր անց վարորդ Ս. Արզումանյանը Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Please enter a valid URL