«Որդիս՝ Արթուր Ավետիսյանը Միքայելյան վիրաբուժական կենտրոնում ապրիլի 16-ին մահացել է անտիբիոտիկից ռեկացիայի մեջ ընկնելու հետքանով: Որդուս մահը այնտեղի բժշկական անձնակազմի խղճին է»,- այս մասին ArmLife.am-ին ահազանգեց քաղաքացի Անժելա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ որդին հիվանդանոցում լեղապարկի վիրահատության է ենթարկվել և իրեն վստահեցրել են, որ այն բարեհաջող է անցել:
«Վիրահատող բժիշկը եղել է Կարեն Մանուկյանը, նա վիրահատությունից հետո նշանակումներ է արել և հանձնել՝ օրդինատոր Սուրեն Խաչատրյանին, որդիս պիտի սիստեմա ընդուներ ու դուրս գրվեր: Նա պալատ տեղափոխելու ճանապարհին զգուշացրել է, որ ինքն ալերգիկ է: Երբ օրդինատորը գնացել է, տղաս սրտախառնոց է ունեցել, իսկ բուժքույրը բերել է անտիբիոտիկ ներարկի, տղաս նրան էլ հարցրել է՝ արդյո՞ք տեղյակ է, որ ինքն ալերգիկ է և առաջարկել, որ նախ փորձարկեն՝ պրոբա դնեն, որից եթե ռեկացիայի մեջ չընկնի, այն ժամանակ միայն ներակեն սիստեմայի մեջ, սակայն բուժքույրը վստահեցրել է, որ խնդիր չի լինի, քիչ- քիչ խառնելով կներարկի, ինչից հետո որդիս ընկել է ռեկացիայի մեջ»,-պատմեց որդու մայրը՝ մանրամասնելով, որ ռեկացիաի մեջ ընկնելուց հետո, փոխանակ արագ գործեն, բուժքույրն ասել է, թե ինքը չի կարող հակաալերգիկ դեղ ներարկել, պետք է ավագ բուժքրոջը կանչի, ավագ բուժքույրն էլ եկել է և իր հերթին ուշ կողմնորոշվել, թե ինչ է անելու:
«Սայլակ են բերել, որ տեղափոխեն, ասել է՝ սրանով չի լինի բարձրացնել, պետք է պատգարակ բերեն, մինչև բերել են ու բարձրացրել՝ արդեն ուշ է եղել, չեն կարողացել կյանքը փրկել»,-նշեց Անժելա Սարգսյանը:
Մայրն ընդգծեց նաև, որ այժմ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնում քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ դեպքի վերբերյալ օրեր առաջ գրել էր նաև hraparak.am-ը, իսկ հրապարկման մեջ Միքայելյան հիվանդանոցից նշել էին, որ կատարվում է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի, թե մահը ինչի հետևանքով է գրանցվել: