Search
Close this search box.

ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և մի քանի լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ՝ Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»:

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Ըստ քրեական գործի՝ սա առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Միհրան Պողոսյանին: Արդարադատության գեներալի նկատմամբ հայտարարված էր հետախուզում, իսկ Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից օրեր առաջ ձերբակալվեց ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին:

Please enter a valid URL