Search
Close this search box.

«Կամ հաղթելու ենք, կամ` նստելու». Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… կամ նստելու…

2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:

Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

Ալենը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Հայկը, Սուրենը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը:

Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

Հրապարակում Լենան կարդաց Նիկոլի ուղերձը: Ռուբենի, Սուրենի, Էդուարդիի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի:Աննաի ելույթը դրեց վերջակետը:

Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Վահանի գրառումը. «Բարի գիշեր Ար..»:

Արցունքները գնացին:

Հաղթելու ենք:

Please enter a valid URL