Search
Close this search box.

Հայոց Ցեղասպանության մասին գրականություն և անմոռուկներ` թուրք և ադրբեջանցի պատգամավորներին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները:
Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության, ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց տվեցին: Մեր նվերները ադրբեջանցիներին դուր չեկան:
Ի դեպ, ԵԽԽՎ այդ նստաշրջանում 41 երկրի 174 պատգամավորի ստորագրությամբ տարածվեց Հայոց Ցեղասպանությունը և ընդհանրապես` բոլոր ցեղասպանությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությանը միացել էին ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի և հանձնաժողովների նախագահները, ինչը աննախադեպ երևույթ էր այդ կառույցի համար: Հայտարարությանը միացել էր նաև Թուրքիայից մեկ պատգամավոր:
Ու, կարծում եմ, իմաստ չունի ասել, թե ԵԽԽՎ մեր պատվիրակությունը ինչ աշխատանք տարավ` նման հայտարարություն ստանալու համար»:

Please enter a valid URL