Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Քրիստինե Պեպելյանը նշել իր ծննդյան 39-ամյակը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ մտերիմների և ընկերների հետ նշել է իր ծննդյան տարեդարձը: Երգչուհին նշել է 39-ամյակը: Խնջույքին ներկա էին նաև Ագա Քանքանյանը, Աննա Թովմասյանը, Վիկա Մարտիրոսյանը, Ելենա Արշակյանը:

Դիմահարդար Ագա Քանքանյանը իր ինստագրամի էջում այսպես էր շնորհավորել երգչուհուն. «Իմ սիրելի ընկերուհի, շնորհավոր Ծնունդդ։ 18 տարուց ավել է, ինչ աշխատում և ընկերություն ենք անում, առաջին իսկ տեսահոլովակից միասին ենք անցել այս երկար ճանապարհը, և երջանիկ եմ, որ այսօր լիարժեք ես նշում Ծննդյանդ տոնը, իսկ գլխավոր պատճառը փոքրիկ հրաշքդ է՝ Արեգը։ Ուզում եմ միշտ այսքան երջանիկ լինես սիրելի մարդկանցով շրջապատված։ Սիրում եմ քեզ»։

Please enter a valid URL