Ազգային ժողովը 117 կողմ ձայնով ընդունեց Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված` «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
«Աջակցություն տրամադրվելու է ստացված վնասվածքի պատճառով զոհված կամ մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կամ նրան, որի առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը, չափը, տրամադրման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ»,- ասել էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «ՀՔԾ-ից ստացել եմ տեղեկանք, որ ծանր կամ միջին ծանրության վնասվածքներ ստացել է 63 անձ, նրանց ինքնությունը պարզ է»,- հավելել էր նա: