Search
Close this search box.

Առավոտյան նախաճաշելը նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը

Առավոտյան չնախաճաշելը, ինչպես նաեւ երեկոյան ուշ ժամի ընթրիք անելը 5 անգամ ավելացնում է մարդու մոտ ինֆարկտ ստանալու հավանականությունը։ Նման եզահանգման են եկել բրազիլական Սան Պուլուի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սիստեմատիկ կերպով առավոտյան չեն սնվում իսկ երեկոյան էլ սնվում են ուշ ժամի 5 անգամ ավելի են ենթակա ինֆարկտ ստանալու կամ վաղաժամ մահանալու վտանգին։ Բանն այն է, որ առավոտյան չնախաճաշելը օրգանիզմում ամենեւին էլ դրականորեն չի ազդում կալորիաների այրման կամ դրական հորմոնալ բալանսի ապահովման վրա։ Ժողովրդկան այն խոսքը, թե նախաճաշը պետք է ուտել միայնակ, ճաշն ընկերոջ հետ, իսկ ընթրիքը տալ թշնամուն, այս դեպքում լիովին հիմնավորված է հնչում։ Բրազիլացի մասնագետները ուսումնասիրել են ինֆարկտ տարած 113 պացիենտի եւ պարզել, որ նրանց 57 տոկոսը շաբաթական գոնե երեք անգամ առավոտյան չեն նախաճաշում, 51 տոկոսն էլ նախընտրում է ընթրել ուշ ժամի, իսկ 41 տոկոսը եւ չի նախաճաշել եւ ուշ ընթրել։

Please enter a valid URL