ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է կուսակցության գրասենյակում, որտեղ ողջունել է ՀՀԿ երիտասարդական թևը համալրելու համար դիմած երիտասարդներին:
Լրագրողի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է խոսելու Սերժ Սարգսյանը լայն հանրության համար, ՀՀԿ նախագահը պատասխանել է, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ…Կարող ա հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չեն լինի»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։
Մանրամասը՝ տեսանյութում: