Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ, փոխանցում են Գլխավոր դատախազությունից։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։
Ծրագրով նախատեսվում էր կոոպերատիվների ստեղծման միջոցով մատչելի՝ առանց տոկոսադրույքի և կանխավճարի առանձնատների կառուցում։
Դատախազությունից նշում են, որ դեռևս կասկածյալ չկա։
Հիշեցնենք, որ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրն առաջարկում էր բնակարաններ գնել ինքնարժեքով և գումարը վճարել մաս առ մաս՝ առանց տոկոսադրույքի:
Սկզբում քաղաքացիներից պահանջվում էր ծրագրում ընդգրկվելու համար վճարել 2000 դրամ: