Search
Close this search box.

10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն եղել. Արցախի ոստիկանության պարզաբանումը

Արցախի ոստիկանությունը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղերն են եղել:

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջերս, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։

Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին եւ չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում եւ ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։

Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։

Please enter a valid URL