ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը չի կարող ազդել այդ մարդու գործով նախաքննության և դատարանի վճռի վրա, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին լրագրողների հարցերին. «Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի. նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»,- նշեց Միրզոյանը:
Հարցին, թե Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»: