Search
Close this search box.

Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 290-ի, ձերբակալել է 24 մարդ

Շրի Լանկայում 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Պայթյուններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ: Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ բեռնատարը, որը, հնարավոր է, օգտագործվել է հարձակումների ժամանակ:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին:

 

Please enter a valid URL