Ալլա Պուգաչովան իր 70-ամյակը տոնել է Մոսկվայի Ռուբլյովկայում գտնվող էլիտար ռեստորանում: Միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն Պրիմադոննայի մտերիմները, այլև գործընկերները: Պուգաչովային շնորհավորելու համար ժամանել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, երգչուհին հոբելյանին մոտ 200 մարդ է հրավիրել:
Հյուրերի առաջ ելույթ է ունեցել նաև Ալլա Բորիսովնան: Իգոր Նիկոլաևի նվագակցությամբ նա կատարել է իր ամենահայտնի հիթերից մի քանիսը: Սակայն, սոցցանցերում հայտնված տոնակատարության ժամանակ արված լուսանկարներից և տեսանյութերից շատերում Պուգաչովային պարզապես չեն ճանաչել. նա հրաժարվել է իր սովորական գանգուրներից և չոլկայով սանրվածք արել:
Պրիմադոննան հյուրերի առաջ հայտնվել է գայթակղիչ սև մինիով, բացելով իր նիհարիկ ոտքերը: Նիհարելուց հետո փոխվել է նաև երգչուհու դեմքը, ինչն ավելի նկատելի է Բասկովի հետ համատեղ լուսանկարում: «Սարսափ», «Ո՞վ է սա»,- օգտատերերը գրել են մեկնաբանություններում:
Ապրիլի 17-ին Ալլա Պուգաչովան հանդես է եկել հոբելյանական համերգում, Կրեմլում: Դահլիճում նրան աջակցել են ընկերներն ու գործընկերները, իսկ երեկոյի եզրափակիչ մասում բեմ են բարձրացել Պրիմադոննայի հարազատները, այդ թվում, նրա ամուսինը և փոքրիկ Հարին ու Լիզան: