Search
Close this search box.

ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել

Պետական հիմնարկներում պարգեւատրումների շուրջ խմորումները չեն հանդարտվում։ Հերթը հասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

Եռամսյակի արդյունքներով վերջերս ծառայության աշխատակիցներին տրվել են պարգեւատրումներ, ինչը հնաբանկների մոտ լուրջ դժգոհության տեղիք է տվել։«Փաստինֆո»-ի հետ զրույցում ծառայության մամուլի քարտուղարը հաստատեց, որ պարգեւատրումներ եղել են՝ նշելով, որ այն տրվել է բոլորին եւ հերքել, որ դրա շուրջ աշխատակիցների շրջանում դժգոհություն է առաջացել։

Մինդեռ՝ «Փաստինֆո»-ին ահազանգած աշխատակիցների հավաստմամբ անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել պարգեւատրումների պատճառով։ Դգոհության պատճառը եղել է այն, որ պարգեւատրվել են նաեւ մի քանի ամսվա աշխատակիցները, որոշ դեպքերում նաեւ ավելի շատ պարգեւ ստացել։ Որոշ աշխատակիցներ, ընդհուպ ղեկավար անձնակազմի մակարդակով, բարձրաձայն հայտնել են իրեն դժգոհությունը, ինչի շուրջ ծառայության ղեկավարի վարորդ բողոքողին կանչել է պարզաբանման։ Զրույցը չի ստացվել, վերածվել է քաշքշուկի, փոխադարձ հարվածների, ինչին միջամտել է գերատեսչության ղեկավարը։

Ստացած ահազանգի համաձայն՝ տղայական «ռազբորկան» եղել է ծառայության վարչական շենքի հարեւանությամբ՝ մոտ 10 օր առաջ։

Please enter a valid URL