Շրի Լանկայում՝ Կոլոմբո քաղաքի Դեմատագոդա արվարձանում, այսօրվա ընթացքում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել, հաղորդում է The Guardian-ը: Զոհերի ընդհանուր քանակը անցնում է 187-ը: Կառավարությունը պարետային ժամ է հայտարարել, արգելափակվել են սոցկայքերը և մեսենջերները:
Պարետային ժամը կտևի 12 ժամ:
Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները. պրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվն ավելի քան 180 է, իսկ վիրավորներինը՝ 500: